Հաստատվել է ևս 355 նոր դեպք և 4 մահ. Հանրագումարով 9282 դեպք
Մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9282 դեպք, որոնցից 3386-ն` առողջացած, 131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5715 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58065 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 355 նոր դեպք և 69 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է: