Բուժվողների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար
Մայիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 33 քաղաքացիներից 10-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 725 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 78 քաղաքացի:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ստացվել են նախօրեին թեստավորման համար ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքները՝ բոլորն էլ բացասական: Մյուս 12-ի պատասխանները հայտնի կլինեն այսօր: Բուժվողների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: