10 քաղաքացի արդեն ապաքինվել են

10 քաղաքացի արդեն ապաքինվել են

Մայիսի 23-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 33 քաղաքացիներից 10-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 725 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 78 քաղաքացի:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: Ընդհանուր առմամբ, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել այդ օջախներից ու բուժանձնակազմից վերցված 56 փորձանմուշ:

Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:

wp-apeth