Մինչ օրս իրականացվել է 1601 նմուշառում

Մինչ օրս իրականացվել է 1601 նմուշառում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը։ Ներկայացվել է մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը։ Յուրաքանչյուր ծառայություն զեկուցել է իրականացրած գործողությունները, հայտնում են Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունից:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզային կենտրոնի պատասխանատուն նշել է, որ մինչ օրս իրականացվել է 1601 նմուշառում, իսկ մայիսի 12-ից 18-ը ներառյալ մարզում 278 նմուշառման հետազոտություն է անցկացվել, Գյումրիում լաբորատոիայի աշխատանքների իրականացումը նպաստել է նմուշառումների և հետազոտությունների թվաքանակի աճին և արագ իրականացմանը։

Տիգրան Պետրոսյանը կարևորել է ոստիկանության զգոն ու օպերատիվ աշխատանքը։ Մարզային պատասխանատուները վստահեցրել են, որ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արվում է մարդկային կուտակումները բացառելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի գործունեությունը սահմանված կանոններին համապատասխան իրականացնելու առնչությամբ։ Մարզային ու քաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունները,մարզպետարանի պատասխանատուները, համայնքապետարանների ծառայությունները, արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցնեը զբաղվում են տրանսպորտի և հանրային օբյեկտների ախտահանման աշխատանքների իրականացմամբ և վերահսկողությամբ։

Մարզպետին է զեկուցվել, որ հանրային տրանսպորտն աշխատում է թերբեռնված, ախտահանվում է օրական երկու անգամ՝ վաղ առավոտյան և օրվա կեսին, գործող բոլոր երթուղիները սպասարկվում են։Հանրային սննդի օբյեկտներում, վիրուսի կանխարգելման նպատակով, մշտադիտարկման աշխատանքներն է սկսել սննդամթերքի անվտանգությւան տեսչական մարմնի մարզային կառույցը։

Շիրակի մարզպետը կարևորել է բոլոր պատասխանատու կառույցների համագործակցությունը և զգոնությունը, ինչպես նաև ազգաբնակչության պատասխանատու մոտեցումը ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի զերծ մնալ վիրուսի տարածումից։

wp-apeth