Հաստատվել է ևս 73 նոր դեպք և 3 մահ. Հանրագումարով 1596 դեպք

Հաստատվել է ևս 73 նոր դեպք և 3 մահ. Հանրագումարով 1596 դեպք

Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1596 դեպք, որոնցից 728-ն` առողջացած, 27-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16552 թեստավորում: Այսպիսով` գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 69 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

wp-apeth