Հաստատվել է ևս 44 նոր դեպք և 1 մահ. Հանրագումարով 1111 դեպք
Ապրիլի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1111 դեպք, որոնցից 297-ն` առողջացած, 17-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 9095 թեստավորում:
Մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։