Հաստատվել է ևս 26 դեպք և 1 մահ. Հանրագումարով՝ 1039 դեպք
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1039 դեպք, որոնցից 211-ը` առողջացած, 14-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7631 թեստավորում:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի էջում հայտնել է, որ մահվան դեպքը արձանագրվել է«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։