Հաստատվել է 28 դեպք և 1 մահ. 881 դեպք հանրագումարով
Ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 դեպք, որոնցից 114-ն` առողջացած, 9-ը` մահվան ելքով: Դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։
Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: