Փոքրիկի և մոր առողջական վիճակը բավարար է

Փոքրիկի և մոր առողջական վիճակը բավարար է

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն` տեսակցելու երեկ 12-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանին:

Բժիշկների գնահատմամբ` փոքրիկի և մոր առողջական վիճակը բավարար է:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել կնոջը հայրենիքին երեխաներ պարգևելու համար, մաղթել առողջություն:

«Հերոսական այս քայլին բոլորս պիտի հետևենք: Լավ է, երբ տանը շատ երեխաներ են լինում: Եղեք առողջ ու վայելեք մայրության բերկրանքը»,- նշել է Արտյոմ Սմբատյանը:

«Արդեն 6 տղայի և 6 աղջկա մայր եմ: Հուսով եմ էլի երեխաներ կունանամ»,- ասել է ծննդկանը:

Այնուհետև նախարարի տեղակալը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ շրջել է ծննդատան տարածքում, ծանոթացել պայմաններին, հագեցվածությանը:

Ընդհանուր առմամբ, Արտյոմ Սմբատյանը գոհունակություն է հայտնել կատարվող փոփոխությունների առնչությամբ և նշել, որ առողջապահության նախարարության ենթակայության բազմապրոֆիլ միակ կազմակերպությունը պիտի առաջատար դառնա, քանի որ այդ ներուժն ակնհայտ է:

wp-apeth