Հաստատվել է ևս 20 դեպք, առողջացել է 25 քաղաքացի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 20-ով, միևնույն ժամանակ առողջացել է 25 քաղաքացի:
Ստացվում է՝ ապրիլի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 853 դեպք, որոնցից 87-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 4287 թեստավորման դեպքում: