Ախտահանում՝ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

Ախտահանում՝ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումնական շրջանը կվերականգնվի ապրիլի 14-ին։ Դասերը սկսելուն ընդառաջ, կրթահամալիրի բոլոր շինություններում, ամբողջ տարածքում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։ Զինված Ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն ախտահանել են բոլոր սենյակները, դասարանները, սրահները։ Մինչև ուսումնական կիսամյակի ավարտը ռազմամարզական վարժարանը կգործի ուժեղացված ռեժիմով, ելումուտի խիստ սահմանափակմամբ։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ֆեյսբուքի էջում գրել է, որ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիները մեկուսացվել էին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում: Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի անձնակազմը մանրակրկիտ ախտահանել է:

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում

wp-apeth