Հաստատվել է ևս 92 դեպք, 663 դեպք հանրագումարով

Հաստատվել է ևս 92 դեպք, 663 դեպք հանրագումարով

Ապրիլի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 663 դեպք, որոնցից 33-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2940 թեստավորման դեպքում:

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։

wp-apeth