Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսյբուքի էջում հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։
- 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար,- գրել է Թորոսյանը: