Հաստատվել է 160 նոր դեպք և 6 մահ. ընդհանուր 40593 դեպք
Օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177322 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք և 541 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարութունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է: