Ըստ Զոհրաբյանի՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական որոշում է կայացվել
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քաղաքական որոշում է կայացվել և երեքշաբթի գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր։ !No Pasarán!,- գրել է Զոհրաբյանը: