Հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
- 10 նոր դեպք
- 2397 թեստավորում
- 29 առողջացած
- մահվան դեպք չի արձանագրվել
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422468 դեպք, որոնցից 409819 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2364 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1675 է: Ընդհանուր կատարվել է 2968785 թեստավորում: