Ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով

Ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռու մարզի Լորուտ գյուղի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ 2022թ. մարտի 20-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել էր հորը՝ նույն գյուղի 42-ամյա բնակչին, ով վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղամիջում, 24-ամյա երիտասարդին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել էր վերջինիս ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth