Թեթև վիրավորում են ստացել երկու զինծառայող
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից: