Սադրանքի են դիմել. Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

Սադրանքի են դիմել. Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

«Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։ Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth