Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են սոցցանցերում Արցախի քաղաքացիների տվյալների հավաքագրման փորձեր․ ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են սոցցանցերում Արցախի քաղաքացիների տվյալների հավաքագրման փորձեր․ ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում  ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:

«Կոչ ենք անում զործ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող  կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց: Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին: Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth