Զրահափոխադրիչներով հերթապահություն են իրականացրել Ասկերանի շրջանի՝ սահմանազատման գծի երկայնքով. ՌԴ ՊՆ

Զրահափոխադրիչներով հերթապահություն են իրականացրել Ասկերանի շրջանի՝ սահմանազատման գծի երկայնքով. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները շարժական հերթապահ խմբերի կազմում բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով և «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներով՝ անցնելով ընդհանուր օգտագործման և գրունտային դժվարանցանելի ճանապարհներով Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հերթապահության ընթացքում կողմերի սահմանազատման գծի երկայնքով խաղաղապահները հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողություն են իրականացրել, ինչպես նաև հարցում իրականացրել բնակիչների շրջանում:

«Այսօր մենք մոնիթորինգ ենք իրականացնում Ասկերանի շրջանում՝ կողմերի միջև սահմանազատման գծի երկայնքով, վերահսկում ենք իրավիճակն՝ անվտանգության ապահովման շրջանակում: Երբեմն կանգառներ ենք անում համայնքներում, շփվում ենք տեղի բնակիչների հետ խաղաղության համաձայնագրի խախտումների թեմայով»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը:

wp-apeth