Հայտնի են ուժային եռամարտի մրցումների հաղթողները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ուժային եռամարտի տղաների և աղջիկների մրցումները:
Մարզական խաղերին մասնակցել է բարձրագույն ուսումնական հաստատության 9 թիմ՝ 100 մասնակիցներով:
Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսները նվաճել են հետևյալ ուսանողուհիները՝
48 կգ — Արփինե Մնացականյան (ՖԻՄԱ),
56 կգ — Մալվինա Էվինյան (ԵՊՀ),
67,5 կգ — Լիլիթ Մելիքջանյան (Եվրոպական համալսարան),
+67,5 կգ — Աննա Մկրտչյան (ՖԻՄԱ):
Տղաների պայքարում էլ առաջին հորիզոնականները զբաղեցրել են հետևյալ ուսանողները՝
- 52 կգ — Վահագն Հարությունյան (Հայաստանի ազգային ագրարային համալսաան)
- 60 կգ — Գոռ Թաթոյան (ՀՊՏՀ),
- 67,5 կգ — Վահրամ Պողոսյան (ԵՊՀ),
- 75 կգ — Գևորգ Խուդավերդյան (ԲՊՀ),
- 82,5 կգ — Արտյոմ Սոլոյան (ՎՊՀ),
- +82,5 կգ — Գրիգոր Հարությունյան (Եվրոպական համալսարան):
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված ուսանողները և ուսանողուհիները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և մեդալներով:
Թիմային հաշվարկով 1-ից 9-րդ տեղերն են գրավել հետևյալ բուհերը՝
- Երևանի պետական համալսարան – 210 միավոր,
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ – 144 միավոր,
- Եվրոպական համալսարան – 137 միավոր,
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան – 98 միավոր,
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան – 97 միավոր,
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան – 87 միավոր,
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – 45 միավոր,
- Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարան – 33 միավոր,
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան – 30 միավոր: