Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա․ մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել

Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա․ մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել

Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, հայտնում են ԱՀ ԱԱԾ լրատվական բաժնից:

«Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth