Բաչկովին ու Չալոյանին դիմավորեցին Գյումրիում

Բաչկովին ու Չալոյանին դիմավորեցին Գյումրիում

Նոյեմբերի 8-ին Գյումրիում դիմավորել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին: Դավիթը գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկների մրցապայքարում նվաճեց արծաթե, իսկ Հովհաննեսը՝ 63,5 կգ քաշայինների մեջ բրոնզե մեդալ։ Մարզիկներին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանի ու Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք: Ներկաները շնորհավորել են մարզիկներին, միաժամանակ հույս հայտնել, որ գյուրեցի մարզիկները հետագա մրցաշարերից ևս կվերադառնա նվաճումներով:

wp-apeth