2022-ին առողջապահության բնագավառի ծախսերն ավելանալու են 4,7 տոկոսով
ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված աղողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ բնագավառի ֆինանսավորումը 2022-ին կկազմի շուրջ 120 մլրդ դրամ: Ոլորտին ուղղվող ծախսերն ընթացիկ տարվա համեմատ կավելանան 4.7 տոկոսով: Նշվել է, որ հաշվի առնելով 2020-2021թթ. համավարակով պայմանավորված առողջապահության համակարգի համաշխարհային արդի մարտահրավերները՝ գումարներն առաջնահերթ ուղղվելու են վերջինիս դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը, հանրությանը պատվաստանյութերով ապահովմանը, առողջապահական համակարգի ռիսկերին արագ եւ համարժեք արձագանքմանը: