ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին

ԵՊՀ գիտխորհրդի  նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգում ընդգրկված 5 հարցով։

Նիստի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ չեղարկել է ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն է կատարել ռեկտորի ընտրության կանոնակարգում և որոշում ընդունել ռեկտորի թափուր տեղի համար նոր մրցույթ հայտարարելու մասին:

Ըստ այդմ՝ որոշվել է, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1222–Ա որոշմամբ՝ հաստատվել էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։

wp-apeth

Նման նյութեր