Դաշնակահար Արթուր Գրիգորյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

Դաշնակահար Արթուր Գրիգորյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։

Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։

Առաջին մրցանակից բացի՝ Արթուրին շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում է 4 տարվա կրթաթոշակ՝ (տարեկան 19.000 ԱՄՆ դոլար) Հարավային Թենեսսի համալսարանում սովորելու նպատակով։

Մրցույթին մասնակցել են 260 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 33 երկրներից։

Մրցույթի ժյուրիի կազմում էին

  • Քրիստիան Տկաչևսկի (Լեհաստան, ԱՄՆ)
  • Վովկա Աշքենազի (Իսլանդիա, ՌԴ)
  • Ռիցո Չանգ (Հոնգ Կոնգ)
  • Միխայիլ Բերկովսկի (Կանադա)
  • Բեն Շոեման (Հարավային Աֆրիկա)
  • Քիմբեռլի Չեն Աֆանասովա (Թայվան)
  • Կանժի Կոզուտա (Ճապոնիա)
  • Արմեն Բաբախանյան (Հայաստան)

Նշենք, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

wp-apeth