Գեյթսին մեղադրում են, իսկ նրա ծիծաղը գալիս է

Գեյթսին մեղադրում են, իսկ նրա ծիծաղը գալիս է

2015 թվականին Վանկուվերում տեղի ունեցած TED-ի կոնֆերանսում Բիլ Գեյսթսը խոսել է հնարավոր վտանգի մասին, մասնավորապես ասելով, որ  եթե ինչ-որ բան առաջիկա տասնամյակում դառնա 10 միլիոն մարդու մահվան պատճառ, դա կլինի ոչ թե պատերազմի, այլ՝ համաճարակի արդյունքում: Նրա կանխատեսումներին անդրադարձան բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում նաև BBC-ն, բայց դրանց մեծ նշանակություն չտրվեց:

Այսօր՝ կորոնավիրուսային համավարակիր պայմաններում Գեյթսի ելույթի տեսանյութի դիտումներն անցել է 64 միլիոնի սահմաները, շատերն ավելի ու ավելի են սկսում հետաքրքրվել տեղի ունեցող իրադարձություններով՝ կապված համաճարակի հետ:

Գեյթսին նույնիսկ սկսել են մեղադրել շատ մութ գործերի ու դավադրությունների մեջ, մեղադրանքներ են հնչում, որ Գեյթսը խոսում է պատվաստումները պարտադիր դարձնելու մասին: Շատ է խոսվում նաև այն մասին,  որ մարդկանց մարմնում միկրոչիպեր են տեղադրելու:

Հանրային առողջության դեմքը

  • Բիլ Գեյթսին բազմաթիվ դավադրության տեսություններ են վերագրվում,- նշել է First Draft News-ի փաստահավաք խմբի ներկայացուցիչ Ռորի Սմիթը: — Գեյթսը դարձել է իսկական վուդու տիկնիկ և շատերը սկսել են փնթփնթալ այդ դավադրության տեսությունների մասին: Եվ իրոք զարմանալի չէ, որ նրա մասին այդքան շատ է խոսվում, որովհետև նա դարձել է հանրային առողջության դեմքը:

Ըստ The New York Times-ի՝ փետրվարից մինչ ապրիլ ընկած ժամանակահատվածում, համաշխարհային լրատվամիջոցներն ու հեռուստատեսությունները 1.2 միլիոն անգամ խոսել են Գեյթսի և վերոհիշյալ դավադրության տեսությունների մասին:

Նման նյութերն ու հրապարակումները հայտնվում են սոցցանցերում, որտեղից միլիոնավոր մարդիկ կիսվում են դրանցով: First Draft News-ը պարզել է, որ չինական TikTok-ը այսպիսի դավադրությունների տարածման իսկական աղբյուր է դարձել:

BBC-ի ապատեղեկատվության տարածման դեմ աշխատող թիմը մի քանի արտառոց բան է հայտնաբերել: Գեյթսին և կնոջը՝ Մելինդա Գեյթսին մեղադրում են Աֆրիկայում և Հնդկաստանում երեխաների  վրա պատվաստանյութերի փորձարկում կատարելու մեջ, որոնց արդյունքում գրանցվել է հազարավոր մահեր և վնասվածքներ: Ըստ գրառումենրից մեկի՝ Գեյթսը պատրաստվում է նոր փորձարկումներ իրականացնել Հնդկաստանում: Գեյթսին մեղադրում են՝ Քենիայում tenatus պատվաստանյութ կիրառելու համար, որը առաջացնում է՝ անպտղություն:

The New American Magazin’s ֆեյսբուքյան էջում, տեղադրվել է մի տեսահոլովակ, որտեղ Գեյթսի անունը կապվում է աշխարհի բնակչության թիվը նվազեցնելու ծրագրերի հետ, մասնավորապես՝ օգտագործվում են բազմաթիվ պատվաստանյութեր և կամակերպվում աբորտներ: Գեյթսի անունը այդ տեսահոլովակում կապվում է նաև Չինաստանի Կոմունիաստական Կուսակցության հետ: Տեսահոլովակը դիտվել է 200,000 անգամ և կիսվել 6,500 անգամ:

Յութուբում վերբեռնված տեսահոլովակը, որտեղ Գեյթսին մեղադրում են չիպավորման ծրագրեր իրականացնելու մեջ, հավաքել է 2 միլիոն դիտում:

Հարուստ և հայտնի

Ինչպե՞ս կարող է Մայքրոսոֆթի հիմնադիրը և նրա կինը, որոնք իրենց բարեգործական կազմակերպություններից միլիարդավոր դոլարներ են ներդրել համաշխարհային առողջապահական ծրագրերի մեջ, հրեշի կերպար ստանալ և ասոցացվել կորոնավիրուսի դավադրության տեսությունների հետ:

Մայամիի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ուսցինսկին, որը դավադրության տեսությունների բազամթիվ գրքերի հեղինակ է, նշել է, որ Գեյթսի անունը կապվում է դավադրության տեսության հետ միայն այն պատճառով, որ նա հայտնի և հարուստ է:

  • Դավադրության տեսությունները միտված են ազդեցիկ մարդկանց մեղադրելու սարսափելի բաներ կատարելու մեջ,-ասել է նա BBC-ին տրված հարցազրույցում:- Այդ տեսությունները նույնն են, պարզապես անուններն են փոխվում: Մինչ Գեյթսը մեղադրում էին՝ Սորոսին, Կոխ Եղբայրներին, Ռոտշիլդներին և Ռոքֆելլերներին:

Այդ դավադրությունների տեսությունների մեծամասնությունը պարզապես խեղդվում են իրենց բներում և հաճախ խոսվում է այն տեսությունների մասին, որոնց մարդկությունը ուշադրություն է դարձնում:

  • Զարմանալի չէ, որ հարուստ մարդիկ և մեծ ընկերությունները մեղադրվում են մեր մարմինների մեջ չիպեր տեղադրելու դավադրության մեջ և սրա մասին բազմիցս է խոսվում, քանի որ մարդիկ իրոք վախենում են այս փաստից,-հավելել է նա:

Սա եղել է դավադրության տեսության ամենաերկար քննարկվող թեման: Չնայած նա կարծում է, որ նման դավադրությունները կապ չունեն ճշմարտության հետ, մարդիկ կարծես թե հակված են հավատալու այս տեսություններին:

Ըստ Yahoo-ի և YouGov-ի ուսումանսիրությունների՝ ամերիկացիների ավելի քան մեկ քառորդը և Հանրապետականների 44 տոկոսը կարծում են, որ կորոնավիրուսի պատվաստանյութի միջոցով Գեյթսը պատրատսվում է մարդկանց մարմնի մեջ չիպ տեղադրելու գործընթաց սկսել:

Ծիծաղելի է

Օրինակ «Բիլ» և «Մելինդա Գեյթս» հիմնադրամները ֆինանսավորեցին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից անցյալ տարի անցկացված ուսումնասիրությունը, որն ուսումնասիրում էր հիվանդի պատվաստման պատմությունը չիպերի միջոցով, որը մարդու մարմնում տեղադրված կլինի: Դա անտեսանելի կլիներ անզեն աչքով և հնարավոր էր այն մաշկի տակ հայտնվեր միաժամանակ կատարելով պատվաստում: Դժվար է կռահել դավադրության տեսությունների աղբյուրը, բայց համացանցի միջոցով այն արագ է տարածվում:

  • Մինչ համացանցի գոյությունը, այդ տեսությունները բավականին ինքնամփոփ էին և քննարկման թեմա էին միայն փոքր համայնքներում, համացանցի միջոցով այն տարածվում է բոլոր տեղերում,- նշել է Ռորի Սմիթը:

Վերջինս նաև նկատել է, որ դավադրության տեսություններն ավելի բուռն քննարկման առարկա դարձան համաճարակի ընթացքում, որովհետև մարդիկ հոգեբանորեն ավելի խոցելի էին այդ շրջանում:

  • Այս ճգնաժամը իր մասշտաբներով աննախադեպ է և ուսումանսիրությունների հետ զուգահեռ փոփոխվում են նաև շատ բաներ: Այս ամենը ծնում է անորոշություն և մարդիկ պարզապես ատում են անորոշությունը: Մենք ցանկանում ենք իմաստալից տեղեկատվություն տարածել, երբ որոշ լուրեր են շրջանառվում դավադրության տեսությունների մասին և այս լուրերը հիմնականում Գեյթսի մասին են տեղեկատվության վակուումը լցնելու նպատակով,- ասել է Սմիթը:

Բիլ և Մելիդնա Գեյթսերի հիմնադրամը, որը կատարել է 300 միլիոն դոլարի նվիրատվություն կորոնավիորսւի դեմ պայքարելու համար, արձագանքել է կեղծ տեղեկությունների տարածմանը:

  • Մենք խորապես անհանգստացած ենք համացանցում դավադրության տեսությունների տարածմամբ և այն կարող է բավականաճափ վնաս հասցնել հանրային առողջությանը, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ աշխարհը բախվում է աննախադեպ առողջապահական և տնտեսական ճգնաժամի և սարսափելի է, երբ գոյություն ունեն մարդիկ, որոնք սխալ տեղեկատվություն են տարածում այն պարագայում, երբ բոլորս պետք է համախմբվենք և փրկենք մարդկանց կյանքեր: Միակ բանը, որ կարող է այս պահին կանխարգելել կորոնավիրուսի տարածումը այն սխալ փաստերի տարածման դեմ պայքարն է,- նշված է հայտարարությունում:

BBC-ին տրված հարցազրույցում Գեյթսը իր զարմանքն է արտահայտել, որ իր անունը կապվում է այդպիսի տեսությունների հետ:

  • Անհանգստացնող է, երբ այսպիսի անհեթեթ բաների մասին են խոսում: Մենք ստեղծում ենք պատվաստանյութ և ցանկանում ենք, որ մարդկության 80 տոկոսը ընդունի այն: Եթե նրանք կարծում են, որ սա դավադրություն է և ցանկություն չունեն պատվաստվելու, ապա համավարակը կշարունակի արագ տեմպերով տարածվել: Ես պարզապես զարմացած եմ, որ կենտրոնացել են ինձ վրա:  Հսկայական գումարներ ենք ծախոսում և  մտածում ենք, որ երեխաներին պետք է պաշտպանել հիվանդություններից, այն որևէ կապ չունի չիպավորման կամ նման երևույթների հետ: Երբեմն պարզապես ծիծաղս գալիս է,- ասել է Գեյթսը:
wp-apeth