«Հին ու նոր Գյումրին» բարեգործական ներկայացումներով Հայաստանի սահմանամերձ համայնքներում է
«Հին ու նոր Գյումրի» թատերախմբի այցելությունները մարզեր և Արցախ աշխարհ 2021 թվականի օգոստոսի 1-ից կրկին վերսկսվել են: Օգոստոսի 1-ին թատերախումբը ելույթ ունեցավ սահմանամերձ Բերդ քաղաքում: Հաջորդ ներկայացումը Իջևան քաղաքում էր, հանդիսատեսի շարքերում էին նաև զինվորները:
Մեկօրյա դադարից հետո թատերախումբն ուղևորվեց Սպիտակ քաղաք: Ներկայացումների շարքը եզրափակվեց Արարատ քաղաքում
Թատերախումբը ձևավորվել է 2009 թվականին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Խառատյանի նախաձեռնությամբ: Այն համալրված է ճանաչված, վաստակաշատ արտիստներով:
Թատերախումբն այս տարիներին ելույթներ է ունեցել Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր մշակութային օջախներում, այդ թվում՝ Շուշիում: Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ շուրջ մեկ տարի էր՝ հյուրախաղերը դադարեցվել էին: