Մարել են ընդհանուր 63,9 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 63,9 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 7-ից 8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 5500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 5000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3500 քմ, Երնջատափ գյուղում՝ 3 հա,
  • Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ,
  • Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում՝ 2000 քմ, Հացիկ գյուղում՝ 1800 քմ,
  • Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ,
  • Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, Հանքավան գյուղում՝ 10 հա, Գետամեջ գյուղում՝ 5 հա,
  • Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 1 հա, Արթիկ քաղաքում՝ 400 քմ, Երազգավորս գյուղում՝ 2 հա, Շիրակ գյուղում՝ 600 քմ,
  • Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 36 հա,
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1 հա,
  • Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 63,9 հա:

wp-apeth