AstraZeneca-ն սկսել է պատվաստանյութի արտադրությունը՝ փորձարկումները չավարտած

AstraZeneca-ն սկսել է պատվաստանյութի արտադրությունը՝ փորձարկումները չավարտած

Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է արտադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը ստացել է AZD1222 անվանումը՝ չնայած նրան, որ փորձարկումները դեռ չեն ավարտվել և նրա արդյունավետության մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

  • Մենք սկսում ենք այս պատվաստանյութի արտադրությունն հենց հիմա: Այն պետք է պատրաստ լինի այն պահին, երբ կստանանք փորձարկումների պատասխանները,- BBC-ի հետ զրույցում ասել է ընկերության ղեկավար Պասկալ Սորիոն:

Սորիոն հայտնել է, որ արտադրությունը սկսում են Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ միասին արդեն հիմա. որպեսզի ամեն ինչ անեն որքան հնարավոր է արագ:

  • Իհարկե, այս որոշումը ռիսկային է, բայց դա ֆինանսական ռիսկ է և այն կայանում է նրանում, որ վակցինան կարող է չտալ ցանկալի արդյունք: Այդ ժամանակ բոլոր նյութերի և պատվաստանյութերի հսկայածավալ արտադրությունը կարող է ապարդյուն անցնել, — ընդգծել է  Սորիոն:

Ընկերությունը համաձայանգրեր է ստորագրել  CEPI-ի, GAVI-ի և Serum Institute of India դեղամիջոցներ արտադրող ընկերության հետ վակցինայի արտադրության և նրա մատակարարման համար: AstraZeneca-ն պատրաստ է արտադրել 2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ: Որքանով այն կլինի արդյունավետ, պարզ կդառնա օգոստոսին, երբ կավարտվեն փորձարկումները:

Ի դեպ, AstraZeneca-ի ղեկավարն ասել է, որ չեն ձգտելու եկամուտ ապահովել արտադրությունից համավարակի ժամանակ: Եթե այս ամենն աշխատի, ընկերությունը կկարողանա արտադրել երկու միլիարդ դեղաչափ պատվաստանյութ հինգշաբթի օրն երկու նոր պայմանագիր կնքելուց հետո, որոնցից մեկը կնքվել է միլիարդատեր Բիլ Գեյթսի հետ:

AstraZeneca-ն համաձայնվել է պատվաստանյութի պաշարների կեսը տրամադրել միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին:

Նոր գործընկերներից է նաև Հնդկաստանի Սերումի համալսարանը (SII), որը պատվաստանյութերի արտադրության ծավալներով աշխարհում հավասարը չունի: Մեկ այլ 750 միլիոն դոլարի հասնող գործարք կնքվել է առողջապահական երկու կազմակերպությունների հետ, որոնք հովանավորվում են Բիլ և Մելինդա Գեյթսերի կողմից:

Երկու բարեգործական կազմակերպությունները՝ Համաճարակային Պատրաստվածության Նորարարությունների Կոալիցիան (CEPI) և GAVI պատվաստանյութերի դաշինքը կաջակցեն 300 միլիոն պատվաստանյութի արտադրությանը և մատակարարմանը: Ըստ ամենայնի պատվաստանյութերը տարբեր երկրներ կուղարկվեն տարվա վերջ:

Սպասվում է, որ արդեն օգոստոսին AZD1222 պատվաստանյութը որոշ արդյունքներ ցույց կտա, բայց Համաճարակային Պատրաստվածության Նորարարությունների Կոալիցիայի գործադիր տնօրեն Ռիչարդ Հաթչեթը նշել է, որ հավանական է, որ պատվաստանյութը որևէ արդյունք չտա:

AstraZeneca-ի և India’s SII միջև կնքված պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է մեկ միլիարդ դեղաչափ պատվաստանյութ մատակարարել միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին՝ 400 միլիոն  դեղաչափ պատվաստանյութ մինչև 2020 թվականի ավարտը տրամադրելու պարտավորությամբ:

Սորիոն հայտնել է, որ աշխարհի բոլոր հատվածներում ընկերությունը մատակարարման շղթաներ է ստեղծում՝ ամբողջ աշխարհին պատվաստանյութին հասանելիություն ապահովելու նպատակով և չձգտելով որևէ եկամուտ ստանալ այս պահին կարողացել է ապահովել անհրաժեշտ բոլոր պայմաններն երկու միլիարդ դեղաչափ պատվաստանյութ արտադրելու համար:

  • Մի բան է պատվաստանյութ ունենալ, մեկ այլ բան հսկայական ծավալներով արտադրություն կազմակերպել: Վստահեցնում եմ՝ սա այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Կորոնավիրուսը «համաշխարհային ողբերգություն» է և «մարտահարավեր մարդկությանը»,- ասել է Սորիոն:

AstraZeneca-ն արդեն համաձայնել է՝ 300 միլիոն դեղաչափ պատվաստանյութ տրամադրել ԱՄՆ-ին և 100 միլիոն՝ Մեծ Բրիտանիային: Սպասվում է, որ մատակարարման գործընթացը կսկսվի արդեն սեպտեմբերին:

Աշխարհի բոլոր երկրների իշխանությունները միլիարդավոր դոլարներ են հատկացրել կորոնավիրոսւի բուժման համար և դեղագործական կազմակերպությունները այս պահին թեժ պայքարի մեջ են բուժման համար դեղամիջոցների հայտնաբերման ուղղությամբ:

  • Պատվաստանյութը պետք է ընկալվի որպես համաշխարհային հանրային բարիք` ժողովրդի պատվաստանյութ, որի համար բազամաթիվ կոչեր են անում աշխարհի առաջնորդները, — հինգշաբթի օրը տարածած տեսաուղերձում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
wp-apeth