37 երկրի 117 միլիոն երեխա ժամանակին չի պատվաստում

37 երկրի 117 միլիոն երեխա ժամանակին չի պատվաստում

Եվրոպական որոշ երկրներում նկատվում է կարմրուկի, կարմրախտի և խոզուկի բռնկումներ, քանի որ այս հիվանդությունների դեմ պատվաստանյութի արտադրումը բավականին դանդաղ տեմպերով է ընթնանում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում նկատվում է կարմրուկի բռնկման դեպքեր, գրում  է BBC-ն:

Հիվանդությունը, որն առաջացնում է հազ, ցան և ջերմություն, կարող է միայն բուժվել խոզուկի, կարմրախտի և կարմրուկի համար նախատեսված պատվաստանյութով (MMR), որն ամբողջությամբ հասանելի է բրիտանացի երեխաներին:

Քանի որ կարմրուկը խիստ վարակիչ է, նույնիսկ փոքր ծավալով ներթափանցումը կարող է վտանագավոր լինել մարդու համար:

ԱՀԿ-ն ասում է, որ կարմրուկի ակտիվ բռնկում չունեցող երկրները կարող են անհրաժեշտության դեպքում դադարեցնել իրենց պատվաստումների արշավները:

24 երկրներ, որոնցից որոշներում կարմրուկի բռնկման միտումներ կան, դադարեցրել են կարմրուկի համար պատվաստանյութերի արտադրությունը և կենտրոնցել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ:

Դրանք են՝ Բանգլադեշը, Բրազիլիան, Կամբոջան, Չադը, Չիլին, Կոլումբիան, Ջիբութին, Դոմինիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եթովպիան, Հոնդուրասը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լիբանանը, Մալդիվները, Մեքսիկան, Նեպալը, Նիգերիան, Պարագվայը, Սոմալին, Հարավային Սուդանը, Ուկրաինան և Ուզբեկստանը:

ԱՀԿ-ն հայտարարում է, որ հետևյալ երկրները դժվար ընտրության առջև են կանգնած և ստիպված դադարեցնում են կարմրուկի դեմ պատվաստանյութերի արտադրությունը կորոնավիրուսի տարածման պատաճառով, միաժամանակ հորդորելով, որ բնակչության խոցելի հատվածները պետք է անմիջապես պատվաստվեն կարմրուկի դեմ և որոշ ժամանակ անց պատվաստանյութերի որոշ խմբաքանակ նույնպես հասանելի կլինի:

Ըստ պատասխանատուների՝ պատվաստման ծառայությունների դադարեցումները կարող են երեխաների համար հիվանդությամբ վարակման պատճառ հանդիսանալ, բարդացնել ազգային առողջապահական կազմակերպությունների վիճակը և կարող է երկրորդ վարակիչ համաճարակը տարածվել ողջ աշխարհում: Սրանով է նաև պայմանավորված, որ Մեծ Բրիտանիայում շարունակում են բնակչությանը պատվաստել կարմրախտի, կարմրուկի և խոզուկի դեմ:

  • Պատվաստումների ազգային ծրագիրը մեծ հաջողություն ունի կանխելու լուրջ և երբեմն կյանքին սպառնացող հիվանդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, մենինգիտը, հազը, դիֆթերիան և կարմրուկը: Այս ընթացքում կարևոր է պահպանել պատվաստանյութերի ընդունումը` կանխելու այդ վարակների վերածնումը,- ասել է Անգլիայի հանրային առողջության և իմունիզացիայի ղեկավար դոկտոր Մերի Ռամսեյը:
wp-apeth