Կվերակառուցվի Սիսիանի բժշկական կենտրոնը
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։ Մահճակալների թիվը` 39 (ինտենսիվ 5, անհետաձգելի բուժօգնության 2 մահճակալ): Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից:
Կունենա մի քանի բաժանմունք.
- 1.թերապևտիկ
- 2.մանկական
- 3.շտապօգնության
- 4.ինտենսիվ թերապիայի
- 5.ախտորոշման
- 6.մանկաբարձագինեկոլոգիական
- 7.ինֆեկցիոն
- 8.վիրաբուժական
Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ, հայտնում են ՀՀ առողջապահության լրատվական բաժնից:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti