Այրոց
Հավանաբար, ամեն մարդ էլ կյանքում գոնե մեկ անգամ մարսողական ուղու այրոց զգացել է։ Այն առաջանում է, երբ ստամոքսի պարունակությունը մարսողական ուղի է անցնում։ Ստամոքսի աղաթթուն բավական ագրեսիվ է, իսկ ստամոքսի լորձաթաղանթը աղաթթվից պաշտպանված է, ինչը չես ասի մարսողական ուղու լորձաթաղանթի մասին։ Շատ ուտելուց հետո լիքը լցված ստամոքսը հնարավորություն չի տալիս, որ մարսողական ուղու սեղմակը լրիվ փակվի։ Աղաթթուն անցնում է մարսողական ուղի, վնասում է լորձաթաղանթը, եւ մարդը տհաճ այրոց է զգում։
Այրոցը լինում է նաև նյարդային մշտական գերլարվածության պատճառով։ Օրգանիզմը սթրեսին արձագանքում է հետևյալ հիվանդությունների դրսևորումներով՝ մարսողական ուղու լորձաթաղանթի բորբոքում, ստամոքսի էռոզիա, գաստրիտ, ստամոքսի և 12-մատնյա աղու խոց։ Այրոցն այս բոլոր հիվանդությունների ընդհանուր ախտանշան է համարվում։ Անհրաժեշտ է հիշել, որ հատկապես վտանգավոր է, երբ գիշերն է լինում աքացի զգացում, դա կարող է վկայել մարսողական ուղու և ստամոքսի չարորակ ուռուցքաբանական հիվանդության մասին։ Քաղցկեղային բջիջները զարգանում են այն պատճառով, որ աղաթթուն երկար ժամանակ գրգռում է մարսողական ուղու լորձաթաղանթը։ Հաճախակի դրսևորվող այրոցը կարող է վկայել ոչ միայն աղեստամոքսային աղու, այլև սիրտ-անոթային համակարգի տարբեր հիվանդությունների մասին, օրինակ՝ կրծքահեղձուկի։ Երբեմն այրոցն ուղեկցվում է զարկերակային արյան ճնշման բարձրացումով։ Այդ պատճառով էլ պետք չէ հետաձգել բժշկին այցելությունը, քանի որ շատ ավելի հեշտ է ցանկացած հիվանդություն բուժել սկզբնական փուլում։ Եվ ախտորոշում կատարելուց առաջ բժիշկն անպայման հետազոտում է և՛ մարսողական օրգանները, և՛ սիրտ-անոթային համակարգը:
Այրոց լինում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր սիրտ-անոթային կամ մարսողական համակարգի հիվանդություններ չունեն։ Հաճախ տվյալ այրոցի պատճառը լինում է սխալ սնվելը (յուղոտ, կծու ուտելիք, շատ ալկոհոլ)։ Պետք է հիշել, որ այրոց կարող է առաջացնել նաև որոշակի մթերքներ՝ մրգերը (խնձոր, կիտրոն), կեֆիրը կամ գարեհացը։ Այրոց կարող է առաջանալ նաև ֆիզիկական կտրուկ ծանրաբեռնվածությունից, որի պատճառով ստամոքսի պարունակությունը մարսողական ուղի է անցնում։
Եթե տառապում եք այրոցից.
- փորձեք քնել մի քիչ բարձր դիրքով,
- ուտելուց անմիջապես հետո մի՛ խոնարհվեք, ծանր իրեր մի՛ բարձրացրեք, սպորտով մի՛ զբաղվեք, մի՛ պառկեք,
- քնելուց առաջ մի կերեք, ընթրելուց 2-3 ժամ հետո պառկեք քնելու,
- խուսափեք այնպիսի մթերքներից, որը կարող է այրոց հրահրել,
- պինդ գոտի կամ գոտկատեղը կիպ սեղմող հագուստ մի՛ հագեք,
- աշխատեք սնվել հավասարա-կշտված ու ճիշտ սննդով,
- աշխատեք հրաժարվել վնասակար սովորություններից (ալկոհոլ, ծխել, շատակերություն)։
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ
Այրոցը կարելի է վերացնել նաև ժողովրդական միջոցներով։ Երբեմն, օգնում է սոդայի լուծույթը, կարող են օգնել նաև մարսողությանն օգնող բուսաթուրմերը։
1. Բրնձի ջուր. 1 լ ջուր եռացնել և ավելացնել 150 գ բրինձ, կրակը ցածրացնել ու եփել 5-7 րոպե, անմիջապես քամել։ Հանձնարարվում է խմել օրական մի քանի անգամ 100-ական մլ, սնունդ ընդունելու ընդմիջումներին։
2. Խնձորի և երիցուկի թեյ. 500 մլ ջրի մեջ թարմ, կտրտած խնձոր լցնել, թողնել՝ եռա և 1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկ ավելացնել։ Եռացնել ևս մի քանի րոպե, կրակն անջատել, թողնել՝ հովանա։ Հանձնարարվում է խմել 200 մլ առավոտյան՝ մինչև նախաճաշը, և 200 մլ՝ ճաշից առաջ։
3. Կտավատի սերմերի թուրմ. 1 ճաշի գդալ կտավատի սերմի վրա 250 մլ եռացրած ջուր լցնել, թողնել՝ թրմվի մինչև առավոտ։ Հանձնարարվում է խմել ամեն անգամ 60-70 մլ՝ ուտելուց առաջ։ Թուրմը պետք է շարունակել խմել 30 օր, եթե նույնիսկ այրոցը վերացել է։
4. Կարտոֆիլի հյութ. կարտոֆիլի հյութը քամել և 1 ճաշի գդալ խմել ուտելուց 30 րոպե առաջ։ Հյութն օգտագործելու ժամանակը պայմանավորված է հիվանդությամբ, եթե այրոցն է պետք վերացնել, ուրեմն պետք է խմել 7-10 օր, գաստրիտի դեպքում՝ 15-20 օր, խոցի դեպքում՝ 30-40 օր։
5. Չիչխանի յուղ. այն մեղմորեն պարուրապատում է ստամոքսի պատերը և թեթևացնում է ցավերը։ Հանձնարարվում է խմել օրական 2 անգամ 1-ական թեյի գդալ նախաճաշից և ընթրիքից առաջ՝ 1 ամսվա ընթացքում։ Հետո 2 շաբաթ ընդմիջում տալ և նորից կրկնել կուրսը։ Այս յուղը խորհուրդ է տրվում ընդունել նաև և խոցի կանխարգելման նպատակով: Պետք է խմել աշնանն ու գարնանը, երբ այս հիվանդությունների ատանշանները սկսում են դրսևորվել։