Վտանգավոր համաճարակը դեռ առջևո՞ւմ է

Վտանգավոր համաճարակը դեռ առջևո՞ւմ է

Հայտնի բժիշկ-սննդաբան Բժիշկ Մայքլ Գրեգերը շարունակում է պնդրել է, որ կենդանիների հետ կապը կարող է մարդկությանն ավելի խոցելի դարձնել ամենավտանգավոր համաճարակին ընդառաջ:  «Ինչպես չմեռնել» գրքի հեղինակը, նշում է որ ամենավտանգավոր համաճարակը դեռ առջևում է և այն կարող է համարյա բոլորին ոչնչացնել:

  • Համաճարկաները արագորեն տարածվում են մի մարդուց մյուսին, բայց հարց է թե երբ կլինի մյուս վտանգավոր համաճարակը,- գրել է նա:

Բժիշկը հեղինակել է նաև «Ինչպես պայքարել համաճարակի դեմ» գիրքը, որտեղ մասնավորապես խոսել է թռչնաֆաբրիկաների մասին: Ըստ նրա՝ քանի գոյություն ունեն թռչնաֆաբրիկաները (թռչնամիսը) միշտ կլինեն համաճարակներ: Գիտնականը տարիներ շարունակ խրախուսում է սնվել միայն բուսական սննդով և պայքարել է թռչնամսի օգտագործման դեմ: Գրեգերի կանխատեսումներով թռչուններից բռնկվող հիվնադությունը կոչնչացնի մարդկությանը:

Թռչնագրիպ

Հոնգ Կոնգում 1997 թվականին H5NI թռչնագրիպըի բռնկվելուց հետո կառավարությունը քայլեր ձեռնարկեց և վիրուսը չեզոքացնելու նպատակով 1.3 միլիոն հավ ոչնչացրեց: Իրականում չհաջողվեց ամբողջությամբ դրա դեմ առնել և վարակման դեպքեր սկսվեցին գրանցվել 2003 և 2009 թվականներին նույնիսկ Չինաստանի սահմաններց դուրս:

Գրեգերը խորհուրդ է տալիս փոխել թռչունների պահպանման պայմանները նոր համավարակից խուսափելու համար: Նա նշում է, որ խոշոր տնտեսություններում հավերը ապրում են իրար բավականին մոտ տարածությունում և չեն կարող իրենց թևերը շարժել և նրանց արտաթորանքի մեջ կարող է ամոնիակ առաջանալ և հենց այդ ամոնիակն էլ կարող է համավարակի հարուցիչ լինել:

Սննդաբանը պնդում է, որ պետք է նվազեցնել ֆերմաներում հավերի քանակը և կենդանիները պետք է բնակվեն բավականաչափ ազատ տարածություններում և չկտրվեն արտաքին միջավայրից, այս վայրերում նաև պետք է լավ հիգիենիկ պայմաններ լինեն: Գրեգերը նշում է, որ արհեստական ձվի արտադրությանը և կենդանիների բուծմանը պետք է վերջ տրվի: Այնուամենայնիվ, բժիշ Գրեգերը նախազգուշացնում է, որ իր նշածը գուցե բավարար չէ և հարկավոր է կոտրել վիրուսային կապը հավերի և մարդկանց միջև:

wp-apeth