Տան պայմաններում պատրաստված դիմակը կարող է կանխարգելել կորոնավիրուսի և վնասակար մասնիկների տարածումը

Տան պայմաններում պատրաստված դիմակը կարող է կանխարգելել կորոնավիրուսի և վնասակար մասնիկների տարածումը

Կանադացի գիտնականները հետզոտություններ են արել ու հավաստիացնում են, որ տանը կտորից պատրաստված դիմակները նույնպես կանխում են վիրուսի ու վտանգավոր վարակիչ մասնիկների տարածումը:

Կանադացի հետազոտողները հավաստիացնում են, որ կտորից դիմակները որոնք բաղկացած են բամբակի մի քանի շերտից, կանխարգելում են վիրուսի ու օդում գտնվող վարակիչ մասնիկների տարածումը:

  • Կտորից պատրաստված շերտերը նվազեցնում են վարակիչ մասնիկների տարածումը, երբ դիմակ կրողը փռշտում կամ հազում է, որոնք տարածվում են օդում և հայտնվում մակերեսների վրա,-նշում են հետազոտողները:

Չնայած կոնկրետ ապացույցներ գոյություն չունեն, որ կտորից պատրաստված դիմակները կնվազեցնեն վիրուսի տարածումը, բայց «համոզիչ» փաստն այն է, որ դիմակների շնորհիվ  վարակիչ մասնիկները չեն հայտնվի օդում և մակերևույթների վրա:

Կտորի որոշ համադրումներ ինչպիսիք են բամբակ-ֆլանելը, կանխարգելում են մասնիկների տարածումը 90 %-ով, մինչդեռ եռաշերտ դիմակները կարող են նվազեցնել միկրո օրգանիզմների օդակաթիլային փոխանցումը և 99 %-ով կանխել  վարակիչ մասնինկների  հայտնվելը մակերևույթների վրա:

Մինչ հետազոտողները չեն երաշխավորում, որ բամբակյա դիմակ կրողը չի վարակվի SARS-Cov-2-ով,(կորոնավիրուսով), նոր զեկույցում նշվում է, որ դիմակները կարող են արդյունավետ լինել վարակիչ մասնիկների տարածումը կանխելու համար:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ԱՄՆ հանրային  առողջության ինստիտուտը, խորհուրդ են տալիս հասարակական վայրերում կրել կտորից պատրաստված դիմակները, չնայած այս դիմակները հիվանդանոցներում բժշկական դիմակների փոխարեն չեն կարող օգտագործվել:

  • Ուղղակի ապացույցներ չկան այն մասին, որ հիվանդանոցներից դուրս  ցանկացած տեսակի դիմակ կրելը նվազեցնում է COVID-19- ի փաստացի փոխանցումը,- նշում է հետազոտության առաջին հեղինակ Կանադայի ՄաքՄաստեր համալսարանի բժշկության դոցենտ Քեթրին Քլեյզը: — Ահա թե ինչու հասարակական-առողջապահական կազմակերպությունների համար դժվար է եղել որոշումներ կայացնել հանրային վայրերում դիմակ կրելու մասով  և ամբողջ աշխարհում այդ քաղաքականությունը տարբեր է: Համաձայն մեր ուսումանսիրության՝ կտորից պատրաստված դիմակները կարող են կանխարգելել վարակիչ մասնիկների տարածումը:
wp-apeth