Թաքնված վտանգ. Ահաբեկիչները կարող են «անցնել» բիոլոգիական զենքին

Թաքնված վտանգ. Ահաբեկիչները կարող են «անցնել» բիոլոգիական զենքին

Կորոնավիրուսային պանդեմիան ցույց տվեց ժամանակակից հասարակության վիրուսային վարակների դեմ խոցելիությունը: Դրա ավարտից հետո հանրության համար կարող է նոր սպառնալիք առաջ գալ: Ահաբեկիչները կարող են անցնել կենսաբանական զենքի ստեղծմանը, քանի որ մարդկանց և տնտեսությանը հասցված վնասը շատ մեծ կլինի, քան «ավանդական» ահաբեկչական հարձակումների դեպքում: Այսպիսի եզրակացության է եկել ԵԽ հանձնաժողովը: Փորձագետները կոչ են անում համակարգված գործել ՝ նման ապագան կանխելու համար: Известия պարբերականի անդրադարձը:

Առկա են բոլոր նախանշանները

  • COVID-19-ը ցույց տվեց, որ ժամանակակից հասարակությունը խոցելի է վիրուսային վարակների դեմ: Ահաբեկչական խմբավորումները դեռ երկար ժամանակ կհիշեն այդ մասին: Նրանք դրանից լավ դաս քաղեցին: Քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառումը ահաբեկիչների կողմից կարող է ծայրաստիճան «արդյունավետ» լինել: Վիրուսի միջոցով մարդկանց և տնտեսությանը հասցված վնասը կարող է շատ ավելի ուժեղ լինել, քան «ավանդական» հարձակումների դեպքում, — նշում է գերմանական Westdeutsche Allgemeine Zeitung թերթը`փոխանցելով ԵԽ ահաբեկչության դեմ պայքարի կոմիտետի հայտարարությունը:

Նման ահաբեկչությունների դեպքում տուժած պետությունները երկար ժամանակով կաթվածահար կլինեն «վախը և անվստահությունը կթագավորեն ամենուրեք»: Վերջերս արևմտյան փորձագետներն ավելի ու ավելի են խոսում, այս ուղղությամբ ահաբեկիչների ակտիվացման մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անվանեց բիոտերորիզմը` միջազգային կայունության ութ սպառնալիքներից մեկը: Ըստ նրա՝ բիոտերորիստական հարձակման հավանականությունը կարող է աճել: Դրա վկայությունն են «համաճարակի ընթացքում հայտնաբերված թույլ կողմերը և դրա դեմ վատ պատրաստվածությունը»:

Թերթում նշվում է, որ այդ հարցը արդեն քննարկվում է Հյուսիսատլանտյան դաշինքում: ՆԱՏՕ-ն վախենում է, որ ներկայիս կորոնավիրուսային ճգնաժամը «ինչ-որ մեկին տվել է կենսաբանական զենք օգտագործելու գաղափարը»: Ներկայումս բլոկը փորձում է գնահատել բիոտերորիզմի սպառնալիքի հետ կապված հնարավոր ռիսկերը:

Լուրջ վախեր են նկատվում նաև Բրյուսելում: ԵՄ տերորիզմի դեմ պայքարի կոմիտեի համակարգող Գիլես դե Կերշովը հրապարակել է համաճարակի պատճառով ծայրահեղականների ուժեղացման մասին իր զեկույցը, որում որպես օրինակ է բերվում Թունիսի իսլամիստների՝ երկրի անվտանգության ուժերի դեմ կորոնավիրուսը օգտագործելու փորձը:

COVID-19-ի դեմ երկրների պայքարի ֆոնին ահաբեկիչները գնալով ավելի ու ավելի են դիմում բռնությունների: Կերշովը նախազգուշացրել է, որ իսլամիստներն ու ծայրահեղականները կարող են փորձել հարձակվել բժշկական անձնակազմի և հիվանդանոցների վրա «հասարակությունը զանգվածային ցնցումների մեջ գցելու» համար:

Նա նշել է, որ մարտ ամսին ՀԴԲ սպաները սպանել են ռասիստներին, որոնք պլանավորում էին գրոհել հիվանդանոցը, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները, և նրանց, որոնք պատրաստվում էին հարձակվել մզկիթի, սինագոգերի և դպրոցի վրա, որտեղ ուսանողների մեծ մասը աֆրոամերիկացիներ են:

«Ահաբեկիչները միշտ փորձում են ուժի միջոցով փոխել առկա համակարգերն ու կառավարությունները՝ օգտագործելով համաշխարհային ճգնաժամերը իրենց նպատակներին հասնելու համար, — պարզաբանել է եվրոպացի պաշտոնյան:

Ներկայումս ահաբեկիչները կարող են օգտվել այն փաստից, որ ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց մեծ մասը նստած է համակարգիչների առջև և իրենց քարոզչությունը կարող են տարածել համացանցում:

Արդյունքում, փորձագետները ԵԽ անդամ երկրներին կոչ են անում մշակել համակարգված գործողություններ՝ ուղղված բիոտերորիզմի և ահաբեկչության այլ տեսակների հնարավոր սպառնալիքների դեմ: Մասնավորապես, նրանց կարծիքով, անհրաժեշտ է մոնիթորինգի ընդհանուր համակարգի ստեղծումը, որը կարող է օգնել կասկածելի դեպքերի քննության հարցում:

Ըստ Ռուսաստանի Արտաքին գործերի խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովի՝ ավելի լավ է համեմատել կենսաբանական զենքերը, որոնք ահաբեկիչները կարող են ստեղծել, ոչ թե միջուկային, այլ քիմիական զենքի հետ:

  • Վիրուսի ստեղծումը շատ ավելի դժվար է, քան տարրական քիմիական զենքը: Միևնույն ժամանակ, ի տարբերություն միջուկային զենքի, որը ահաբեկիչները վախենում են օգտագործել, այստեղ հնարավոր օգտագործման հոգեբանական շեմը շատ ավելի ցածր է: Մեղավորին գտնելու և վիրուսը վերահսկելու խնդիրը շատ դժվար է լուծել: Եթե ենթադրենք, որ ինչ-որ մեկը ցանկանում էր վիրուսի գործադրմամբ վնասել Չինաստանին, ապա իրականում այն տարածվեց այլ մայրցամաքների վրա, ավելի մեծ վնաս պատճառեց ԱՄՆ-ին, Եվրոպային, — կարծում է ռուս քաղաքագետը:

Ըստ Կորթունովի ՝ ծայրահեղականները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից, քանի որ, բացի համաճարակից, աշխարհը բախվում է այլ լուրջ խնդիրների հետ:

  • Այն, ինչ հիմա կատարվում է, կարելի է իդեալական փոթորիկ համարել: Մի քանի բացասական գործոններ համընկնում են. մի կողմից պանդեմիա, մյուս կողմից նավթի գների անկում և դրա հետ կապված տնտեսական անկում: Այս ամենը խթանում է տարածաշրջանային անկայունությանը և ծայրահեղականների թվի աճին: Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ասիայի շատ պետություններ թույլ են, նրանց ինստիտուտները փխրուն են, նրանք չեն կարող հաղթահարել մի շարք խնդիրներ և տարբեր կրոնական և քաղաքական ծայրահեղականներ հնարավորություն են ունենում տիրապետել իշխանությանը կամ պարզապես ապակայունացնել իրավիճակը, — ասել է փորձագետը:

Առաջին քայլերը

Երկու տարի առաջ Քյոլնում անվտանգության ծառայությունները կանխեցին ծայրահեղականների կողմից ռիցինե ռումբի ստեղծումը: «Իսլամական հարնապետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարներին համակրող 29-ամյա թունիսցի Զիֆ Ալլահ Հ.-ի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է 84 մգ թունավոր ռիցին, ինչպես նաև այլ նյութեր, որոնք հաստատում են այն, որ նրանք պատրաստվում էին թունավոր ռումբ ստեղծել:

Բիոտերորիստները դատապարտվել են 10 տարվա ազատազրկման: Նշված զույգի գործով զբաղվող դատավորը իր խոսքում նշել է, որ տանը նրանք այնքան թույն էին ստեղծել, որ կարող էին սպանել ավելի քան 13 հազար մարդու: Նրանք ցանկացել են վախի և անորոշության մթնոլորտ ստեղծել բնակչության շրջանում:

Վառ օրինակ է նաև ԱՄՆ-ում կենսաբանական զենքի կիրառումը, երբ 2001-ի, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մեկ շաբաթ անց, սիբիրյան խոցի սպորաներ պարունակող նամակները ուղարկվեցին Ամերիկայի երկու սենատորներին, ինչպես նաև ամերիկյան հինգ լրատվամիջոցների գրասենյակներ `ABC News, CBS News, NBC News, New York Post և National Enquirer: Արդյունքում ՝ 5 մարդ մահացավ, ևս 17-ը հիվանդացավ:

Կարող է աքդյո ՞ ք այս ամենը սուտ է

«Իսլամական հանարպետություն» ահաբեկչական խմբավորումը հրահանգներ է տվել «կենսաբանական զենք» արտադրելու համար: «Գործնականում նրանց համար շատ դժվար կլինի ստեղծել կենսաբանական զենք, ինչպիսին է վիրուսային ռումբը: Դա անելու համար նրանցից կպահանջվի լաբորատորիա, հատուկ պաշտպանիչ հագուստ և, առաջին հերթին, վիրուսաբանի գիտելիքներ, — նշված է սկզբնաղբյուրում: Նույն տեսակետը կիսում է ՀԷՄՀԻ-ի առաջատար հետազոտող Սերգեյ Ուտկինը:

  • Չեմ կարծում, որ կորոնավիրուսային պանդեմիան որևէ մեկին տվել է նոր մտքեր: Եթե կան ահաբեկչական միջոցառումներ իրագործող խմբեր և եթե նրանք փորձում են գտնել իրենց առջև դրված խնդիրները կատարելու ուղիներ, ապա նրանց դեմ իրականցվում են գործողություններ: Ահաբեկչության դեմ պայքարը իրականացվում է բազմաթիվ ոլորտներում, աշխատանքների մեծ մասը ոչ հրապարակային է: Խոսակցությունները, որ ծայրահեղականները կարող են բոլորովին այլ տեխնոլոգիաներ օգտագործել, մշտական են: Բազում պայմանագրեր կան, ըստ որոնց անհրաժեշտ է գործողություններ իրականացնել կենսաբանական զենքի դեմ: Բացի այդ, կարծրատիպ կա, որ եթե անգամ պետություններն են զբաղվում բիոտեխնոլոգիաներով, շատ դժվար է այն պահել հսկողության տակ, օգտագործել այն այնպես, որ (կենսաբանական զենքը) աշխատի ոչ միայն հակառակորդների դեմ այլև չազդի բոլորի վրա: Բիոտեխնոլոգիաների ստեղծումը բավականին դժվար է, — վստահ է քաղաքագետը:

Համբուրգում տեղակայված կենսաբանական զենքի ուսումնասիրության խմբի ղեկավար Գունար Հերեմիասը համամիտ է ռուս փորձագետի հետ:

  • Ես մեծ կասկածներ ունեմ, որ ահաբեկիչները կկարողանան ստեղծել կենսաբանական զենք, որը կարող է գլոբալ համաճարակի պատճառ դառնալ: Հանցագործները ստիպված կլինեն անել ավելին, քան աշխարհի առաջատար հետազոտողները: Տեխնիկական տեսանկյունից անհավանական է, որ հնարավոր լինի ինքնուրույն ստեղծել SARS-2- ի նման վիրուս, որն այդքան տարածված է: Բացի այդ, համաճարակի սկսումը այդքան էլ հեշտ պրոցես չէ, — նշել է փորձագետը:

Այնուամենայնիվ, հավանականությունը, որ ահաբեկիչները կարող են օգտագործել գողացված կենսաբանական զենքերը, դեռևս չի վերացել: Ըստ Հերեմիասի՝ հնարավոր է, որ ահաբեկչական խմբավորումները կարող են օգտվել, այսպես կոչված, ցածր տեխնոլոգիական կենսաբանական ահաբեկչություններից` աշխատելով ռիցինի նման կենսաբանական տոքսինների հետ:

wp-apeth