Ամենաարագն ինտերնետն երբևէ. 4 անգամ արագ համացանցի միջին արագությունից

Ամենաարագն ինտերնետն երբևէ. 4 անգամ արագ համացանցի միջին արագությունից

Ավստրալիայի գիտնականները համացանցի անհավանական արագություն են արձանագրել, պնդելով որ մեկ վայրկյանում կարող են ներբեռնել 1000 HD ֆիլմեր:  «Մոնաշի», «Սվինբուրնի» և «ՌՄԻՏ» -ի թիմերը մեկ վայրկյանում գերազանցել են  ինտերնետի 44.2 տերաբիթ արագություն, առաջին անգամ է, որ համացանցում նմանատիպ «փոթորկալի» արագություն է արձանագրվում: 

Նմանատիպ արագությունը հակասում է Ավստրալիայի համացացնի միջին արագությանը. որը մեկ վայրկյանում կազմում է 11 մեգաբիթ, ըստ Ախամայի ինտերնետ օպերատորի տվյալների:

Համեմատության համար՝ մեկ տերաբիթը պարունակում է 1 միլիոն մեգաբիթ, այսպես 44.2  տերաբիթ/ վայրկյանը 4 միլիոն անգամ ավել արագ է միջին 11 մեգաբիթ/ վայրկյանից:

Հետազոտության հեղինակ Դոկտոր Բիլ Կորկորան հավաստիացնում է, որ  հայտնագործության շնորհիվ  ներկայիս դրությամբ գոյություն ունեցող ենթակառուցվածքները  կբարելավվեն, քանի որ համացանցի պահանջարկը գնալով աճում է:  Նեթֆլիքսից սկսած մինչև ինքնավար մեքենաները այս հայնտագործության անհրաժեշտության կարիքը կունենան:

  • Մեզ հիմա հետաքրքիր է, թե ինչպես կաշխատի ինտերնետի համար նախատեսված ենթակառուցվածքը երկու-երեք տարի անց, — ասել է Կորկորանը:

Վերջինս նշել է, որ հայտնագործությունը տեղի ունեցավ. քանի որ համացանցի միջոցով հեռավար աշխատանք կատարող մարդկանց թիվը մեծանում է: Սա ցույց է տալիս, որ պետք է ի վիճակի լինել համացանցը ավելի կատարաելագործել: Փորձագետները օգտագործել են մի սարք. որը կարող է փոխարինել 80 լազերի և հայտնի է micro-comb անվամբ, այս սարքը ավելի փոքր ու թեթև է. քան գոյություն ունեցող հեռահաղորդակցման սարքերը:

Այն մշակվել և փորձարկվել է առկա ենթակառուցվածքների միջոցով, որի հայելիները օգտագործվել են Ավստրալիայի ազգային ցանցի կողմից:

Համաձայն հետազոտության՝ արդյունքը ամենաբարձրն էր. որ ստացվել էր մեկ օպտիկական չիպի շնորհիվ՝ այն տեսակը, որ օգտագործվում է ժամանակաից լայնաշերտ համակարգերի կողմից:

Այս տեխնոլոգիան հնարավորություն ունի Մելբուրնում(Ավստրալիա) բնակվող 1. 8 միլիոն օգտատերի արագ ինտերնետ տրամադրելու: Միաժամանակ հետազոտության հեղինակը պնդում է, որ միլիարդավոր օգտատերեր հնարավորություն կունենան տեխնոլոգիայի բարելավումից հետո նման արագությամբ ինտերնետից օգտվելու:

Կորկորանը նաև նշել է. որ այս տոխնոլոգիան կարող է նաև ներդրվել գոյություն ունեցող ենթակառուցվածքների մեջ ինտերնետի արագությունը արագացնելու նպատակով և նոր ենթակառուցվածքների անհրաժեշտություն կարող է ընդհանրապես չլինել:

  • Մենք զարգացրել ենք մի բան, որը ապագայում բազմաթիվ հարցեր կարող է լուծել,- ասել է նա:- Եվ խոսքը միայն Netflix-ի մասին  չէ, որի մասին մենք խոսում ենք, այն ավելի լայնամասշտաբ է, ինչի համար մենք օգտագործում ենք մեր հեռահաղորդակցման ցանցերը:

Այս հայտնագործությունը կարող է օգտագործվել ինքնավար մեքենաների, ապագա տրանսպորտի, կրթության, ֆինանսների, կոմերցիալ արդյունաբերության համար և օգտակար լինել բժշկությանը և մեզ նաև հնարավորություն կընձեռի մեր թոռների հետ հեռավոր կիլոմետրերից տարբեր բաներ կարդալու:

Որպեսզի ցույց տանք թե  ինչ ազդեցության կարող են ունենալ օպտիկական միկրոօրգաները հաղորդակցման համակարգերի ավելի արդյունավետ աշխատանքի վրա, հետազոտողները 48 մղոն «մուգ» օպտիկական մանրաթելեր են անցկացրել  RMITs- ի Մելբուրնի քաղաքային համալսարանի և Մոնաշի համալսարանի Քլեյթոնի համալսարանի միջև:

Այս մանրաթելերի մեջ  հետազոտողները տեղադրել են micro-comb-ը , որը մշակվել է Սվինբուրնի համալսարանի կողմից, միջազգային համագործակցության հետ համատեղ:

Սարքը ծիածանի նման պես մի բան ` բաղկացած հարյուրավոր բարձրորակ ինֆրակարմիր լազերներից, որոնք արձակվում է մեկ չիպից: Յուրաքնչյուր լազերը կարող է օգտագործվել որպես առանձին հաղորդակցման ալիք:

Արնան Միթչելը RMIT-ից ասում է, որ հասնելով ամենաբարձր արդյունքին՝ 44,2 տերաբայթ/վայրկյանին. նրանք ցուցադրում են ողջ ներուժը որ ունի ներկայումս գոյություն ունեցող ավստրիալական ենթակառուցվածքը:

Ծրագրի ապագա նպատակն է հարստացնել ներկայիս հաղորդիչները հարյուրավոր գիգաբայթ վայրկյաններով տասնյակ տերաբայթ/վայրկյան  առանց չափը, քաշը մեծացնելու կամ արժեքը բարձրացնելու:

  • Մենք հուսով ենք, որ կստեղծենք ինտեգրված ֆոտոնային չիպեր, որոնք կարող են թույլ տալ, որ տվյալների այս տեսակն ձեռք բերվի առկա օպտիկամանրաթելային կապի միջոցով` նվազագույն ինքնարժեքով, — ասել է Միտչելը:

Swinburne համալսարանի օպտիկական գիտությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Դեյվիդ Մոսը, որը հանիսանում է մեկ այլ հետազոտության ղեկավար ասել է, որ աշխատանքը իրենից ենթադրում է  համաշխարհային ռեկորդային լայնաշերտ ցանցի մատակարարում, որը ստացվում է մեկ օպտիկական մանրաթելով:

wp-apeth