Մեքսիկայում հայտնաբերել են 15 հազար տարի առաջ սատկած մամոնտների գանգեր և ժանիքներ
Մեքսիկայում գիտնականները պեղումների ընթացքում հայնտաբերել են 70 բրածո մամոնտների գերեզմանոց, տվյալ տարածքում նոր օդանավակայանի կառուցում է նախատեսված եղել: Ցնցող նկարները, որոնք արվել են տեղում, ցույց են տալիս նախապատմական հսկաների բաց սպիտակ գանգերը և ժանիքները:
Ժամանակակից փղերի, ներկա պահին գոյություն չունեցող «զարմիկի» մնացորդները հայնտաբերվել են 2019 թվականին և սա առաջին անգամ է, որ նկարների միջոցով ցույց են տալիս պեղումների արդյունքները:
Հնագետների կողմից շարունակվող աշխատանքների շնորհիվ բացահայտվել է, որ կենդանիներին հավանաբար որսացել են Նեոլիթյան դարաշարջանի մարդիկ 15 հազար տարի առաջ:
Անցյալ տարի, նույն հետազոտողները հայտարարեցին երկու հայտնաբերված փոսերի մասին, որոնք ծառայել են մամոնտներին թակարդ գցելու համար, հետևյալ փոսերը հայտնաբերվել են պեղումների վայրից 12 մղոն հեռավորության վրա:
Ցնցող հայնտագործությունը արվել է Սանտա Լուսիայում գտնվող Ֆելիպե Անգելես օդանավակայանի մոտ, որը գտնվում է Մեքսիկայի կենտրոնական հատվածում:
Հայտնաբերվել են նաև հանքաքարի հսկայական քանակությամբ մնացորդներ, 15 մարդու գանգ, որոնք, ենթադրաբար, նախաիսպանական գերեզմաններից են, օբսիդիան և շան մնացորդներ:
Տեղում աշխատում են Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի (INAH) աշխատողները, քանի որ հայտնաբերվել են կոլումբիական մամոնտի (Mammuthus columbi) առաջին մնացորդները:
Հետազոտողները սկզբում կարծում էին, որ պեղումների վայրում տեղում կհայտնաբերվեն մոտ տասնյակ մամոնտներ, բայց հայտնաբերվել է 70 մամոնտի մնացորդներ:
INAH- ի Մարդաբանության ազգային համակարգող Պեդրո Ֆրանցիսկո Սանչես Նավան տեղական լրատվամիջոցներին ասել է. «Հիմնական մարտահրավերը, որին բախվում ենք կենդանական աշխարհի հարուստությունն է և հայտնաբերված մնացորդների քանակը ավելին է, քան մենք սպասում էինք: Հայնտաբերել ենք ավելի քան 60 մամոնտ: Նրանց մեծ մասը կոլումբիական մամոնտներ ե,ն որոնք սերում են Պլիստոցենյան դարաշրջանից ինչպես բիզոնները, հայտնաբերվել են նաև ուղտի և ձիու մնացորդներ»:
Մարդիկ հավանաբար որոշ շրջաններում որս են արել, այստեղ անթափանց ջրային գոտի է եղել որը կոչվում է Խալտոկան լիճ: