Ինչ է սպիդկուբինգը ու ինչպես դառնալ սպիդկուբեր
Շարունակելով կիբերսպորի թեման ու ևս մեկ անգամ նշելով դրա անընդհատ փոփոխվող տենդենցները` ցանկանում ենք ներկայացնել սպիդկուբինգին նվիրված այս հոդվածը:
Ինչ է սպիդկուբինգը
Դասական մարզաձևերը գտվնում են դադարի մեջ, ժամանակն է ծանոթանալ մարզիկների հետ, որոնք առանց կարանտինային պայմանների սովոր են տանը մարզվելուն: Խոսքը ոչ թե կիբերսպորտի կամ շախմատի, այլ հայտնի հանելուկի մասին:
Անշուշտ, դուք ծանոթ եք ռուբիկ-կուբիկին: Շատերի համար այն մանկական զվարճալի խաղալիք է, որը շատերը այդպես էլ չեն հավաքել: Այսօր սպիդկուբինգը (հանելուկների լուծումը մաքսիմալ արագությամբ) մոտ է սպորտաձևի կարգավիճակ ստանալուն: Առաջնություններն անցկացվում են դրամական պարգևներով, ամեն օր մարզվում են հազարավոր մարդիկ, իսկ արտադրողները զարգացնում են արագության կուբիկի առաջադեմ մոդելներ:
Մի քիչ պանմություն
Ռուբիկ-ռուբիկը 80-ականներից հետո անհետացավ: Մարդիկ զբաղվում էին նոր խաղալիքով, երկրպագուները անցկացնում էին մրցումներ և շարժումը այդքանով սահմանափակվեց: Իրավիճակը փոխվեց 2004 թվականին, երբ երկու ընկերներ ՝ Ռոն վան Բրուխամը և Թայսոն Մաոն, ստեղծեցին Կուբիկի համաշխարհային կազմակերպությունը (WCA):
Նրանք սկսեցին աշխատել ռուբիկ-կուբիկի երկրպագուներին վերամիավորվելու և առաջնություններ կազմակերպելու գաղափարի վրա: Նպատակին հասնելու համար ընկերները մտածեցին մի շարք կանոններ. կազմակերպվեց առաջին մրցույթը տևական լռությունից հետո: Ժամանակի ընթացքում սպիդկուբինգը տարածվեց աշխարհով մեկ. պաշտոոնապես սպիդկուբինգի մրցումներին մասնակցել են 150 հազար մարզիկ, բայց սպիդկուբերների ընդհանուր քանակը 3-4 անգամ ավելին է:
Համաճարակից առաջ առաջնությունները անցկացվում էին 140 երկրում: 2004 թվականին այդ թիվը եղել է 12, 2005-ին` 58, այնուհետև զարգացել է գրեթե էքսպոնենտիվորեն: Համեմատության համար նշենք, որ 2018-ին կազմակերպվել է 1150 միջոցառում: Եվ դա միայն պաշտոնական միջոցառումների թիվն է, որտեղ ներկա են գտնվել WCA ներկայացուցիչները: Հազարավոր մրցումներ անցկացվում են ոչ պաշտոնական:
Բնականաբար, ամենամեծ մրցումները աշխարհի առաջնություններն են: 2017-ին Ֆրանսիայում մասնակցել է 937 մարդ, 2019-ին Ավստրալիայում ՝ 833:
2020-ի ամենամեծ առաջնությունը, որին պետք է մասնակցեյին 700 «սպորտսմեն» և որի մրցանակային ֆոնդը կազմելու էր կես միլիոն ռուբլի: Արևելյան Եվրոպայում անցկացվող CCC Russia Open-ն պետք է կայանար ապրիլի 10-12-ը: Ամեն ինչ պատրաստ էր, արագաչափերը գրանցված էին, բայց օբյեկտիվ պատճառներից ելնելով իրադարձությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:
Սպիդկուբինգը ունի 17 պաշտոնական կարգ` խորհանարդներ` սկսած 2x2x2-ից վերջացրած 7x7x7-ով, բուրգ, մեգամինկս, սկյուբ, սկվաեր-1, կուբիկի հավաքում մեկ ձեռքի միջոցով, քայլերի քանակի սահամանափակումով և նույնիսկ փակ աչքերով: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առաջատարը: Օրինակ, եթե դուք կարող եք արագ հավաքել 3x3x3 ռուբիկ-կուբիկը, դա չի նշանակում, որ դուք արագ կհավաքեք այլ տեսակի կուբիկներ:
Ինչպես դառնալ սպիդկուբեր
Յուրաքանչյուր սպիդկուբեր ունի մարզման իր ռեժիմը: Կարևոր է ամեն օր մարզվել, հակառակ դեպքում հմտությունները կկորեն: Սպիդկուբերները օրվա ընթացքում առնվազն 100 անգամ հավաքում են ռուբիկ-կուբիկը: Սա նվազագույնն է, եթե ցանկանում եք լուրջ արդյունքների հասնել:
Մարզումը պարզապես կուբիկի արագ հավաքումը չէ: Սպիդկուբերը պետք է կարողանա նախապես հաշվարկել կուբիկի հավաքումը, դրա համար հարկավոր է այն հավաքել շատ դանդաղ հարյուրավոր անգամներ և վերահսկել յուրաքանչյուր էլեմենտի տեղաշարժը: Կարևոր է նաև իմանալ հնարավորինս շատ ալգորիթմներ և տեխնիկաներ, որոնք պետք են թանկարժեք վայրկյաններ խնայելու համար:
Ռուբիկ-կուբիկ
Ինչպես և մյուս մարզաձևերում, մարզվելու համար հարկավոր է համապատասխան սարքավորում: Առնվազն մեկ ռուբիկ-կուբիկ հարկ կլինի գնել, առանց դրա չի լինի: Պրոֆեսիոնալ մոդելները հագեցված են մագնիսներով ՝ բաղադրիչ տարրերի ֆիքսման համար: Արտադրում են առանձին պարամետրերի համար նախատեսված լրկազմերով ռուբիկ-կուբիկներ: Գոյություն ունեն լաբորատորիաներ, ու սա կատակ չէ, որտեղ ռուբիկ-կուբիկ արտադրողները մշակում են նոր մեթոդներ ռուբիկ-կուբիկները ավելի արագ և ավելի լավը դարձնելու համար: Էլեմենտների միջև շփումը նվազեցնելու համար սպիդկուբերները օգտագործում են սիլիկոնային քսուքներ: Դրանք երկարացնում են պլաստիկի կյանքը և արագացնում են կուբիկի տարրերի շարժը: