Կիբերսպորտ. Վնաս առողջությանը, թե՞ ամենախոստումնալից սպորտաձևը
Կիբերսպորտը համակարգչային խաղերի մրցույթ է, որը, ինչպես ավանդական սպորտաձևերը, կարող է լինել երկու տեսակի: Թիմային, երբ մրցում են երկու կամ ավելի թիմեր և անհատական, երբ յուրաքանչյուր խաղացող խաղում է իր համար:
Պատկերացրեք, որ ապրում ենք ֆուտբոլի ծննդյան ժամանակ: Մարդիկ չեն հասկանում անընդհատ փոփոխվող կանոնները` այն համարելով ժամանակի վատնում, իսկ հակառակորդները որպես միակ ճիշտ մարզաձև ընդունում են ռեգբին: Այնուամենայնիվ, չափազանց շատ երկրպագուներ ի հայտ եկան, և պետությունը ստիպված ֆուտբոլը օրինականացրեց: Հիմա ֆուտբոլն անհասկանալի երևույթից դարձել է պրոֆեսիոնալ խաղացողներով, միջազգային մրցաշարերով աշխարհի ամենատարածված սպորտաձևը:
Ֆուտբոլի անցած ուղին հիմա կրկնում է կիբերսպորտը: Պահանջվեց ընդամենը 20 տարի, որպեսզի այսպիսի բարձր մրցակցային ժամանակահատվածում այն գրավի սպառողի այդքան ծանվաբեռնված ժամանակը: Տարեցտարի աշխարհի խոշորագույն բրենդների ու կառավարական հաստատությունների հույսերը, կապված կիբերսպոտի հետ, ավելի ու ավելի են մեծանում:
21-րդ դարի սպորտաձևը
Զարգացման այսօրվա տեմպերով հնարավոր է, որ 3-5 տարի հետո համակարգչային խաղերի աստղերը լինեն մեծ ֆինանսական օժանդակությամբ հայտնի օլիմպիական չեմպիոններ: Կիբեռսպորտը ինքնազարգացման տասնյակ և հարյուրավոր տարբերակներ ունի: Եթե դասական սպորտում երկար ժամանակ ոչինչ չի փոխվել, ապա կիբերսպորտում հայտնվում են նոր դասակարգումներ, բոլորովին նոր ձևաչափեր (ինչպես Hearthstone-ը), գոյություն ունեցող խաղերը անընդհատ վերափոխվում են: Միաժամանակ կիբերսպորտի համաշխարհային աստղերը շատ ավելի մարդամոտ են քան շատ երգիչներ, դերասաններ և ֆուտբոլիստներ: Հաճելի է, երբ ձեր կուռքի հետ միշտ կարող եք կապ հաստատել նույնիսկ ստրիմի ժամանակ:
Հաջողության հասնելու համար կիբերսպորտային թիմը պետք է անընդհատ «մարզվի»: Ոմանց համար սա կարող է աբսուրդ ու ժամանակի անիմաստ վատնում թվալ, բայց, փաստորեն, կիբերսպորտսմենները մարզվում են ոչ պակաս, քան սովորական մարզիկները: Նրանք օրական 8-12 ժամ համակարգչի դիմաց են: Մրցումները անցկացվում են տարբեր երկրներում, ինչի պատճառով խաղացողները ստիպված են անընդատ լինել մշտական ճանապարհորդությունների, ստրեսային իրավիճակների մեջ:
Ո՞վ է նա 21-րդ դարի սպորտսմենը
Պրոֆեսիոնալ կիբերսպորտսմենը այն անձն է, որը խաղում է կիբերսպորտի մրցաշարերում և մրցումներում: Խաղացողները գումար վաստակում են` հաջողությամբ հանդես գալով մրցաշարերում: Բացի այդ, խաղացողները, հանդես գալով որոշակի կազմակերպությունների անվան տակ, ստանում են աշխատավարձ, որի չափը ուղղակիորեն կախված է հենց խաղացողի փորձից և հմտություններից: Եվ այնպիսի հայեցակարգ, ինչպիսին է կիբերսպորտսմենի տարիքը, ունի դասական մարզական նշանակություն: Ի վերջո, տարիքային աճով, աճում է նաև ռեակցիայի արագությունը: Նույնիսկ 18-ամյա խաղացողը կարող է տարեկան մեկ միլիոն դոլար վաստակել:
Միգուցե գլխավոր մոտիվացիան
Կիբերսպորտը համեմատաբար երիտասարդ մարզաձև է: Սկզբում մրցաշարերի կազմակերպման հետ կապված շատ խնդիրներ կային: Պրոֆեսիոնալ կիբերսպորտի համար դժվար լուծվող խնդիրներից մեկը սպորտսմեններին մրցանակային ֆոնդի տրամադրելն էր: Կիբերսպորտում մրցանակային ֆոնդերի կարգավորման օրգաններ չկան, քանի որ այն բաղկացած է բազմաթիվ դասակարգումներից:
Մրցանակային ֆոնդերը զարմացնում են իրենց չափերով: Ամեն տարի հարյուրավոր մրցաշարեր անցկացվում են տարբեր ֆոնդերով: Եթե քաղաքային մրցաշարի ֆոնդը կարող է կազմել ընդամենը 1000 ԱՄՆ դոլար, ապա աշխարհի առաջնությունը կարող է ունենալ 30,000,000 դոլար մրցանակային ֆոնդ:
Օրինակ, Valve-ն ամեն տարի ավելացնում է տարվա գլխավոր մրցաշարի մրցանակային ֆոնդը «Դոտա 2» -ի խաղացողների համար, իսկ 2019-ին այն կազմում էր 32,000,000 դոլար:
Մարզիկները լիիրավ պայմանագրեր են կնքում ընկերությունների հետ: Այս պահին աշխարհի կիբերսպորտսմենները տարեկան ստանում են հարյուր հազարավոր դոլարներ: Նրանց տրանսֆերը մի թիմից մյուսը խելագար թափ է ստանում: