8 վարակվածից ևս մեկն ապաքինվել է

8 վարակվածից ևս մեկն ապաքինվել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:

Խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ:

Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ: Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:

wp-apeth