Փլուզում Գյումրի քաղաքում

Փլուզում Գյումրի քաղաքում

Ապրիլի 26-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 11-րդ շարքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում, հայտնում են Արտակարգ Իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է 1956 թվականին կառուցված մեկ հարկանի բնակելի տան (3-4 կարգի վթարային) ննջասենյակի քարաշեն պատից մոտ 10 քմ հատված: Առկա է հետագա փլուզման վտանգ. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը:

wp-apeth