Բերման է ենթարկվել Շուշիի մոտ ադրբեջանցիների վրա նռնակ նետելու մեջ կասկածվող քաղաքացին
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները բերման ենթարկում Շուշիի մոտ ադրբեջանցիների վրա նռնակ նետելու մեջ կասկածվող քաղաքացուն։
Հիեցնենք, որ այսօր Արցախի ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ առավոտյան Շուշիի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։
Միջադեպի մասին մանրամասներ է հաղորդել Times.am կայքը։ Նշվում էր, որ դեպք է տեղի ունեցել Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։