Հակամարմիններով բուժումը. Այն կարող է արդյունավետ լինել մինչև պատվաստանյութի հայտնաբերումը

Ըստ Ռենգեներոն դեղագործական կազմակերպության հայտարարության, որը հրապարակվել է անցած հինգշաբթի՝ Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում մարդկանց վրա փորձարկվում է դեղամիջոց, որը կարող է բուժել կորոնավիրուսը: CNN-ի անդրադարձը:
Սա հակամարմինների առաջին փորձարկումն է Միացյալ Նահանգներում: Ռենգեներոնից հույս են հայտնում, որ եթե փորձարկումները հաջողությամբ պսակվեն, ապա աշնանը դեղամիջոցը արդեն կարող է հասանելի լինել:
Կլինիկական փորձարկումները սկսվել են չորեքշաբթի օրը: Նշվում է, որ հակամարմինների փորձարկումները կիրականացվեն 4 տարբեր հետազոտական խմբերի վրա, մարդկանց, որոնք հոսպիտալացվել են Covid-19-ով, որոնք կորոնավիրուսի սիմպտոմներ ունեն, բայց չեն հոսպիատալացվել, առողջ են, բայց հիվանդանլու ռիսկի տակ են և այն մարդկանց վրա, որոնք առողջ են, բայց շփում են ունեցել վարակակիր մարդու հետ:
- Մենք ստեղծել ենք եզակի հակամարմինների համադրություն, որը կարող է կանխել և բուժել հիվանդությունը, ինչպես նաև կարող է կանխել տարածումը և սա կարևոր նախազգուշացում է համաշխարհային համաճարակի այս փուլում: Վերջիվերջո, համավարակը կանխելու համար բազմաթիվ լուծումներ պետք է գտնվեն և դեղագործական ընկերությունները պետք է հանդես գան բազմաթիվ լուծումներով, որպեսզի օգնեն մեծ թվով մարդկանց,- նշում է Ռենգեներոնի համահիմնադիր Ջորջ Յանկոպուլոսը:
Հակամարմինները սպիտակուցներ են, որոնք արտադրվում են մարդու մարմնում և պաշտպանիչ դեր են ստանձնում հիվանդությունները կանխարգելելու համար: Մոնոկլանալ հակամարմիններ արտադրելու համար գիտնականները համադրում են հազարավոր տեսակի հակամարմիններ և այդ հակարարմինների համադրությունը արդյունավետ կերպով կիրականացնի կորոնավիրուսի բուժումը:
Այս դեպքում վերցնում են երկու հակամարմիններ և դնում են մի դեղամիջոցի մեջ, որը մեղմացնում է կորոնավիրուսի սիմպտոմները և այս դեղամիջոցը հիմնականում ուղղվելու է խոցելի խմբերին բուժելու համար, մասնավորապես ծերերին և բուժաշխատողներին:
Փորձարկման առաջին փուլում նախատեսվում է ստուգել արդյոք հակամարմինների միջոցով բուժումը կարող է արդյունավետ լինել մարդկանց բուժելու համար: Գիտնականները կշարունակեն իրենց հետագա աշխատանքները, եթե այս դեղամիջոցը իրոք արդյունավետ լինի:
Հակամարմինների միջոցով բուժումը պատվաստում չէ և այն չի կարող ընդմիշտ բուժել հիվանդությունից: Համենայդեպս այս բուժումը կարող է արդյունավետ լինել մինչ պատվաստանյութի հայտնաբերումը:
Հակամարմինների մեկ այլ փորձարկումներ
Ռեգեներոնը միակ դեղագործական ընկերությունը չէ, որը զբաղվում է հակամարմինների մշակմամբ: Էլի Լիլին և ԱբՍելերան հունիսի 1-ին սկսել էին մարդկանց վրա հակամարմինների արդյունավետությունը ստուգելու փորձարկումներ իրականացնել: Այդ փորձարկման ընթացքում օգտագործվել է մեկ հակամարմին: Էլի Լիլին չինական Ջունշի դեղագործական ընկերության հետ համատեղ Չինաստանում իրականացրել է երկու հակամարմիններով փորձարկումը: Էլի Լիլին հավաստիարցրել է, որ ապագայում ուսումնասիրելու են հակամարմինների բազմաթիվ համադրություններ: Բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք աշխատում են հակամարմինների հայտնաբերման ուղղությամբ:
Թերրոթաունը ստեղծել է հակամարմիններով բուժման մեթոդ, որը հավանության է արժանացել ԱՄՆ-ի սննդի և դեղագործական վարչության կողմից: Մեթոդով հնարավոր է բուժել աչքի հետ կապված հիվանդությունները, ռևմատոիդ արթրիտը, քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները:
Ռեգենորոնի կողմից ստեղծված էբոլա հիվանդության բուժումը բավականին արդյուանվետ է եղել և այն կասեցվել է 2019 թվականի օգոստոսին: Ըստ տվյալերի՝ այդ դեղամիջոցը ավելի արդյունավետ էր և շատ կյանքեր էր փրկում, քան բազմաթիվ այլ դեղամիջոցներ: Սննդի և դեղագործական վարչությունը ապրիլին REGN-EB3 դեղամիջոցի արդյունավետությունը քննարկման առարկա է դարձրել: Վարչությունը պետք է հոկտեմեբրին վեջնական որոշում կայացնի դեղամիջոցի իրական արդյունավետության մասին:
Ռեգեներոնի գիտնականները նշում են, որ բազմաթիվ տարիներ պատրաստվել են համաճարակները հաղթահարելու համար, ինչպիսին օրինակ կորոնավիրուսն է: Ռեգեներոնի գիտնական Քրիստին Պասկալը CNN-ն տրված հարցազրույցում ասել է:
- Մենք տարիներ շարունակ ասել ենք, որ բռնկվելու են համավարակներ, ինչպիսին օրինակ կորոնավիրուսն է և բազմիցս հորդորել եմ մարդկանց ասելով եկեք պատրաստ լինենք,- նշել է նա:
Պասկալը և իր թիմը մրցակցության մեջ են բազմաթիվ ընկերությունների հետ և ցանկանում են բուժումը ինչքան հնարավոր է արագ հայտնաբերեն: Նրանք ժամանակին իրենց ջանքերը ներդրել են ՄԵՐՍ-ի և էբոլայի դեմ պայքարելու համար: Հուսով են, որ նույն կերպ, բայց արդեն որոշակի փորձով կհաղթահարեն կորոնավիրուսը: