«Ուրարտուն» նորեկ ունի՝ Աննան Մենսահ

«Ուրարտուն» նորեկ ունի՝ Աննան Մենսահ

«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրվել 24-ամյա գանացի ֆուտբոլիստ Աննան Մենսահի հետ։ Մենսահը հայկական թիմերում խաղալու փորձ ունի։ Հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», «Գանձասար-Կապանում»։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Մենսահն անցկացրել է 41 հանդիպում։

«Ես շատ ուրախ եմ այս ակումբում լինելու համար։ Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելու համար, որպեսզի օգնեմ թիմին հասնել առաջադրված նպատակներին։ Շնորհակալ եմ ակումբին ջերմ վերաբերմունքի համար։ Թիմի տղաներից տպավորությունները լավն են։ Աշխատանքին լուրջ են վերաբերվում, բայց մարզումներից հետո բոլորը կատակում են, ինչն էլ բարձր տրամադրություն է ապահովում թիմում։ Իսկապես ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու։ Հուսով եմ, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Աննան Մենսահը։

ԱՆՆԱՆ ՄԵՆՍԱՀԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մրցաշրջան Ակումբ Խաղ Գոլ
2018/2019 «Լոռի» 28
2019/2020 «Գանձասար-Կապան» 21 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ 49 1

Հավելենք. որ նախքան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը «Ուրարտուն» ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։

Օգոստոսի 6-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն ուժերը կչափի «Փյունիկի» հետ, հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը՝ 19։00-ին, իսկ օգոստոսի 8-ին սպարինգ-մրցակիցը կլինի «Ալաշկերտը»։ Այդ հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը՝ 18։00-ին։

«Ուրարտուն» արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել և հաղթանակներ տարել «Վանի» (3-2) և «Գանձասար-Կապանի» (1-0) հետ խաղերում։ Ընկերական հաջորդ հանդիպումը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը կանցկացնի հուլիսի 30-ին սեփական հարկի տակ ընդունելով ԲԿՄԱ-ին, այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։

wp-apeth