Մալաքյանը, Մուրադյանն ու Երմակովը «Շիրակից» տեղափոխվեցին «Արարատ»

Մալաքյանը, Մուրադյանն ու Երմակովը «Շիրակից» տեղափոխվեցին «Արարատ»

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումը պայմանագրեր է կնքել կիսապաշտպան Էդգար Մալաքյանի և դարպասապահ Վսևոլոդ Երմակովի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ «Արարատ» են տեղափոխվել Գյումրու «Շիրակից»: «Արարատի» կազմը համալրել է նաև «Շիրակի» 27-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը:

Ավելի վաղ նշվել էր, որ երևանյան թիմում է շարունակելու մրցելույթները կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոն: 30-ամյա խաղացողի վերջին թիմն եղել է Վանաձորի «Լոռին»:

Հայտնի է նաև, որ ակումբի երկրորդ թիմը գլխավորել է Ռազմիկ Գրիգորյանը: Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը և սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն ակումբին են ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին, որից հետո Գրիգորյանի գլխավորությամբ «Արարատ-2»-ն առաջին մարզումն է անցկացրել: «Արարատ-2»-ի մարզչական շտաբում են ընդգրկվել ակումբի նախկին ֆուտբոլիստներ Ալեքսանդր Պետրոսյանը և Ռաֆայել Սաֆարյանը, իսկ դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արարատը» գլխավորել է Վարդան Բիչախչյանը:

wp-apeth