Վարազդատ Հարոյանը տեղափոխվեց «Անորտոսիս»
Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ակումբը մինչեւ 2024 թվականը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի հետ: Պաշտպանը Կիպրոս է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Անցած մրցաշրջանը նա անցկացրել է իսպանական «Կադիսում»: Հիշեցնենք, որ «Անորտոսիսում» է խաղում Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: