«Հայասան» տարին փակեց հարյուր տոկոսանոց արդյունքով
Կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության իններոդ տուրում Գյումրու «Հայասան» մրցակցի դաշտում 12 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը: Գործող չեմպիոնի կազմում մեկական հեթ-տրիկ ձեւակերպեցին Սիլվա Նելսոնն ու Լիանա Ղազարյանը, մեկական դուբլի հեղինակ դարձան Սվետլանա Համբարձումյանը ու Ֆաուստինա Կյերեմեն, մեկական գոլ խփեցին Կարինե Եղյանն ու Մարինե Սահակյանը: Անցկացրած յոթ խաղից հետո «Հայասան» ունի հարյուր տոկոսանոց արդյունք և 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հավելենք, որ կայացած խաղերում Սենիկ Առաքելյանի գլխավորած «Հայասան» խփել է 43 գոլ ու ոչ մի գոլ բաց չի թողել: «Ուրարտուի» հետ մրցավեճի գոլերը՝ ստորեւ:
Մրցաշրջանի աշնանային հատվածն ավարտվեց: «Հայասան» հաղթեց առաջնության բոլոր խաղերում եւ յոթ միավորով առաջ է երկրորդ եւ երրորդ տեղերը կիսող «Փյունիկից» ու «Նորավանքից»:
- Մրցաշարային աղյուսակ
Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Հայասա | 7 | 7 | 0 | 0 | 43 | 0 | 21 |
2. | Փյունիկ-աղջիկներ | 7 | 4 | 1 | 2 | 25 | 3 | 13 |
3. | Նորավանք-աղջիկներ | 7 | 4 | 1 | 2 | 29 | 10 | 13 |
4. | Ուրարտու-աղջիկներ | 8 | 2 | 0 | 6 | 10 | 41 | 6 |
5. | Արարատ-Արմենիա-աղջիկներ | 7 | 0 | 0 | 7 | 1 | 54 | 0 |
Առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորում է «Հայասայի» ֆուտբոլիստուհի Սիլվա Նելսոնը՝ խփած 14 գոլով: Լավագույն հնգյակում են Ֆաուստինա Կյերեմեն ու Աննա Դալլաքյանը:
- Ռմբարկուներ
Ֆուտբոլիստ
|
Գոլեր | ||
1
|
—
|
Սիլվա Նելսոն (Հայասա) | 14 |
2
|
—
|
Պեյշնց Պետերսոն-Կունդոկ (Նորավանք-աղջիկներ) | 8 |
3
|
—
|
Ֆաուստինա Կյերեմե (Հայասա) | 7 |
4
|
—
|
Էդնա Պերեա Արաուհո (Նորավանք-աղջիկներ) | 6 |
5
|
—
|
Աննա Դալլաքյան (Հայասա) | 6 |
Առաջնությունը կվերսկսվի գալիք գարնանը: «Հայասան» կփորձի պահել չեմպիոնի կոչումն ու իրավունք ստանալ մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Հիշեցնենք, որ անցած ամառ «Հայասան» իր նորամուտը նշեց խաղարկությունում՝ անցկացնելով երկու հանդիպում: Ի դեպ, «Հայասայի» եզրային ֆուտբոլիստուհի Կարինե Եղյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստուհին, որին հաջողվեց գոլ խփել Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: