Աշխարհի առաջնությանը կմասնակցի 11 հայ սամբիստ

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 11 հայ սամբիստ

Նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021 թվականի առաջնությունը:

Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրների ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:

Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.

Կանայք

  • Մելինե Մամիկոնյան – 50 կգ
  • Վարսիկ Գրիգորյան — 54 կգ

Տղամարդիկ (մարզական սամբո)

  • Գրիգոր Մխիթարյան – 58 կգ
  • Մաքսիմ Մանուկյան-64կգ
  • Անդրանիկ Նաղդալյան — 71 կգ
  • Արթուր Հակոբյան — 79 կգ
  • Արսեն Ղազարյան — 88կգ

Տղամարդիկ (մարտական սամբո)

  • Արմեն Մնացականյան – 58 կգ
  • Համլետ Սուքիասյան – 64 կգ
  • Մհեր Մերջանյան – 71 կգ
  • Կարեն Ավետիսյան – 98 կգ

Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հավելենք, որ աշխարհի չեմպիոնները, մեդալից ու հավաստագրից բացի, կստանան նաև դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլարի չափով, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000:

wp-apeth